ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
28.06.2016 | 00:02

Տե՛ր, կանգնեցրո՛ւ ինձ
գլորումից, Սուրբ Հոգուդ
թևերով վե՛ր հանիր բազում
մեղքերիս խոր անդունդից և
բարձրացրո՛ւ վայելուչ
աղոթքների,
մտքի նորոգության ու
լուսավորության,
մեղքերի ջնջման և Քո
սուրբ պատվիրանների
կատարման:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1609

Մեկնաբանություններ